Մինչև մայիսի 1-ը Վրաստանում կպահպանվի զով և տեղ-տեղ թույլ տեղումներով եղանակ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում ապրիլի 28-ին կլինի առավելապես առանց տեղումների և քամոտ եղանակ, իսկ ապրիլի 29-30-ին հնարավոր են թույլ անձրև և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +17-ից +19 աստիճանի սահմաններում։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում և լեռնային շրջաններում հնարավոր է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան։