Վրաստանի Եկեղեցական ժողովը, որի ընթացքում կընտրվի նոր Պատրիարքը, տեղի կունենա մայիսի 11-ին։
«Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված ժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 11-ին, ժամը 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Երրորդություն (Սամեբա) պատրիարքական տաճարում:
Ժողովին առնչվող կազմակերպչական-տեխնիկական մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ», — հաղորդել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հիշեցնենք, ապրիլի 28-ին Սինոդն առանձնացրել է պատրիարքական 3 թեկնածուների՝ պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիո Մուջիրիին, Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ Բերբիճաշվիլիին և Մրովել-Ուրբնելիի միտրոպոլիտ Իոբ Աքիաշվիլիին: Սրբազան Շիոն ստացել է 20 ձայն, իսկ մյուս երկու թեկնածուները՝ 7-ական ձայն: Նրանցից մեկը Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված ժողովում կընտրվի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք: