ՆԳՆ-ն հաստատել է Գվարամիայի եւ Ախվլեդիանիի զրույցի նույնականությունը

Ներքին Գործերի նախարարությունը հաստատել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի հեռախոսազրույցն արտացոլող գաղտնի ձայնագրության նույնականությունը:  

Փորձաքննությունը պարզել է,  որ ձայնագրությունը կեղծված չէ, նրանում խոսում են Մամուկա Ախվլեդիանին և Նիկա Գվարամիան: «Interpressnews» լրատվականին տեղեկացրել են նախարարությունից:

Հիշեցնենք՝ գործի առնչությամբ փետրվարի 13-ին  Նիկա Գվարամիան ՆԳՆ հարցաքննության է կանչվել:

Թողնել պատասխան