2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 14 հազար 839 ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրության` դրանցից 14 հազար 175-ը որակվել է ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, իսկ 664-ը՝ ըստ Քրեական օրենսգրքի:
Պատահարների հետևանքով 2026 թվականի առաջին եռամսյակում զոհվել է 92, վնասվածքներ ստացել՝ 989 մարդ:
ՆԳՆ-ի տվյալներով՝ այս տարվա 3 ամսվա ընթացքում տեղի ունեցած վթարներն ըստ տարածաշրջանների բաշխված են հետևյալ կերպ.
• Թբիլիսի – 9033 վարչական, 246 քրեական դեպք,
• Աջարիա – 1276 վարչական, 113 քրեական դեպք,
• Իմերեթի – 806 վարչական, 73 քրեական դեպք,
• Քվեմո Քարթլի – 844 վարչական, 65 քրեական դեպք,
• Մցխեթա-Մթիանեթի – 522 վարչական, 29 քրեական դեպք,
• Շիդա Քարթլի – 557 վարչական, 41 քրեական դեպք,
• Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 396 վարչական, 29 քրեական դեպք,
• Կախեթի – 367 վարչական, 42 քրեական դեպք,
• Սամցխե-Ջավախեթի – 338 վարչական, 14 քրեական դեպք,
• Գուրիա – 114 վարչական, 12 քրեական դեպք,
• Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 21 վարչական դեպք:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են.
• Շրջադարձի մանևրի իրականացում,
• Հանդիպակաց գոտի դուրս գալը կամ վազանցի կանոնների խախտումը,
• Անցումից հետիոտնի անպատշաճ օգտվելը,
• Սահմանված արագության գերազանցումը,
• Տարածության (դիստանցիայի) չպահպանումը,
• Տրանսպորտային միջոցի վարումը անսթափ վիճակում,
• Ճանապարհային նշաններին կամ գծանշումներին չենթարկվելը,
• Կրկնակի հոծ գծի հատումը,
• Հետադարձի մանևրը,
• Բախումը արգելքին: