Բարձրաստիճան պաշտոնյաների տեղակալները դրամական հավելավճար և պարգևավճար կստանան։ «Վրացական երազանք»-ն արդեն ներկայացրել է նախաձեռնությունը խորհրդարան:
Մինչ այժմ գործող օրենսդրությամբ՝ նախարարները, քաղաքապետերը, պետական լիազոր ներկայացուցիչները և նրանց տեղակալները հավելավճար և դրամական պարգև չեն ստանում:
Նոր նախագծի պարզաբանման մեջ նշված է, որ հավելավճարների և պարգևների տրամադրումը տեղի կունենա վերադաս պաշտոնյաների որոշմամբ և առկա բյուջեի հաշվառմամբ: Ըստ նույն կարգավորման՝ աշխատավարձի հավելավճարի միանվագ ծավալը չպետք է գերազանցի պաշտոնյայի մեկ ամսվա դրույքաչափը: Նաև՝ տարվա ընթացքում ստացված ընդհանուր հավելավճարը չի կարող գերազանցել տարեկան դրույքաչափի 20%-ը, իսկ տարեկան դրամական պարգևի առավելագույն չափը սահմանվում է դրույքաչափի 10%-ով:
Ըստ օրինագծի հեղինակների` ղեկավար անձանց հավելավճարի սահմանափակումը շահերի բախումից խուսափելու նպատակով է, սակայն նույն վտանգը չկա տեղակալների դեպքում: