Խվիչա Կվրացխելիայի տրանսֆերային արժեքն աճել է

«ՊՍԺ»-ի վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվրացխելիայի տրանսֆերային արժեքն աճել է 50 միլիոնով՝ 90 միլիոն եվրոյից հասնելով 140 միլիոն եվրոյի։ Սրա մասին տեղեկանում ենք հեղինակավոր Transfermarkt ֆուտբոլային պորտալի 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստների թարմացված գներից։

Արդյունքում, ֆրանսիական Լիգա 1-ի ամենաթանկարժեք խաղացողի տիտղոսը Խվիչա Կվարացխելիան կիսում է իր թիմակիցներ Ժոաու Նևեշի և Վիտինյայի հետ։ Նրանցից յուրաքանչյուրի արժեքը նույնպես աճել է 30 միլիոն եվրոյով՝ հասնելով 140 միլիոն եվրոյի։

Հիշեցնենք, որ եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմինը՝ ՈՒԵՖԱ-ն, Կվարացխելիային ճանաչել է անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Արդյունքում «ՊՍԺ»-ի հարձակվողը մրցաշարի պատմության մեջ դարձավ երկրորդ ֆուտբոլիստը՝ բրազիլացի Վինիսիուսից հետո, որը նվաճել է ինչպես Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի, այնպես էլ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։