2025 թվականին աշխատավայրում մահացել է 32 մարդ

Աշխատանքի տեսչության ծառայության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին աշխատավայրում մահացել է 32, վիրավորվել՝ 179 մարդ։

Ամենաշատը՝ 21 մարդ, մահացել է շինարարության ոլորտում։

Մահացած 32 անձինք` բոլորը, տղամարդիկ են, իսկ վիրավորվածներից 42-ը՝ կին, 137-ը՝ տղամարդ։

179 ոչ մահացու դժբախտ պատահարներից 72 դեպքը (10 կին, 62 տղամարդ) դասակարգվել է որպես ծանր դժբախտ պատահար, ինչը նշանակում է մշտական հաշմանդամության (աշխատունակության կորստի) առաջացում կամ առողջությանը հասցված ծանր վնաս և/կամ ժամանակավոր անաշխատունակություն՝ 40 օրացուցային օրից ավելի ժամկետով, իսկ 107 դեպքը (32 կին, 75 տղամարդ) դասակարգվել է որպես միջին ծանրության դժբախտ պատահար` վնասվածք 3-ից մինչև 40 օր աշխատունակության կորստով։

Աշխատանքի տեսչության հաշվետվությամբ՝ 2025 թվականին արձանագրված դեպքերից գրանցվել է մեկ զանգվածային դժբախտ պատահար, որի ժամանակ մեկ կազմակերպությունում 4 աշխատակից է մահացել, իսկ 1-ը՝ ծանր վիրավորվել։