Թբիլիսիում կանցկացվի հանրահավաք հաջակցություն Հայաստանի, ՀՀ ընտրությունների օրվա առթիվ:
«Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։
Սա ընտրություն է երկրի ինքնիշխանության ամրապնդմանը և արևմտյան աշխարհին այն մոտեցնելուն ծառայող ուղու և ռուսական ազդեցությունը վերականգնել փորձող ուժերի միջև։
Մենք՝ վրացիներս, լավ ենք հասկանում այս ընտրության գինը։
Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պայքարել անկախության, ժողովրդավարության և մեր ապագայի ինքնորոշման իրավունքի համար։
Ռուսական ազդեցությունը պետք է պարտության մատնվի այնտեղ, որտեղ այն պայքարում է ազատ ընտրության, պետական ինքնիշխանության և զարգացման դեմ։
Հետևաբար, այսօր մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին։
19:00 հավաքվենք Հայաստանի դեսպանատան մոտ», — նշված է հաղորդագրության մեջ: