Առաջիկա օրերին Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին պարբերաբար սպասվում են անձրևներ և ամպրոպներ, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ։
Թբիլիսիում գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպներով։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան։
Արևմյան Վրաստանում հունիսի 9-10-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 11-ին՝ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +25, +27 աստիճան։
Արևելյան Վրաստանում որոշ տեղերում սպասվում է կարճատև անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +17, +19 աստիճան։