Ձերբակալվել է «հանցավոր աշխարհի» հետ կապված 21 անձ. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունը, գլխավոր դատախազության հետ համատեղ, վերջին 24 ժամվա ընթացքում Թբիլիսիում, Շիդա Քարթլիում և Քվեմո Քարթլիում ձերբակալել է «հանցավոր աշխարհի» հետ կապեր ունեցող 21 անձի։

Եվս 9 անձի մեղադրանք է առաջադրվել. ոմանց՝ բանտում, ոմանց՝ հեռակա, այդ թվում՝ արտասահմանում գտնվող, այսպես կոչված, քրեական հեղինակության. այս տեղեկությունը Ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Դավիթ Կիկնաձեն։

Նրա խոսքով՝ խուզարկության արդյունքում առգրավվել է, այսպես կոչված, քրեական աշխարհի համար ենթադրաբար հավաքված ավելի քան 62 հազար դոլար, նաև մեղադրյալներին պատկանող տրանսպորտային միջոցներ, զինամթերք ու հրազեն։