Երեկվա օրը համառոտ. մարտի 15

2024 թվականի մարտի 15-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների իններորդ հանդիպումը, որին մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ 2024-2025 ուսումնական տարվանից կրկնապատկվել է էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցման (1+4) կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջիկա օրերին կայցելի Կովկասի երեք երկրներ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է մեկնել հարևան երկրներ։

Վրաց-ռուսական «Կազբեգի» (Լարս) մաքսակետում մաքսավորները կանխել են չհայտարարագրված գումարներ ներմուծելու փորձի երկու դեպք:

Մարտի 14-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի բանտից Վրաստանի երկու քաղաքացիներ են ազատ արձակվել։