Եվրոպական խորհրդարանը կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով բոլոր կալանավորվածներին:
Կոռուպցիայի վերաբերյալ հավաստի հանրային ապացույցների առկայությանը հակառակ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կալանավորումը լուրջ մտահոգություններ է հարուցում, թե արդյո՞ք դատավճիռը համապատասխանում էր արդար դատավարության չափանիշներին, ասված է Եվրոպական խորհրդարանի Վրաստանի վերաբերյալ զեկույցում։
Զեկույցում նաև նշված է, որ Եվրոպական խորհրդարանը վճռականորեն վերահաստատում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անհապաղ ազատ արձակման իր պահանջը՝ մարդասիրական նկատառումներով։
«Եվրոպական խորհրդարանը դատապարտում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի կիրառած հետապնդման փորձերը քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ անօրինական կալանավորումների, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումների միջոցով։ Ընդգծում է, որ քաղբանտարկյալների գոյությունն անհամատեղելի է Վրաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։ Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին և նախկին պաշտոնյաներին։ Վճռականորեն վերահաստատում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անհապաղ ազատ արձակման իր պահանջը՝ մարդասիրական նկատառումներով, որպեսզի նա կարողանա անհրաժեշտ բժշկական բուժում ստանալ արտերկրում։ Կոչ է անում «Վրացական երազանք»-ի կառավարությանը Եվրախորհրդարանի պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցելու Միխեիլ Սաակաշվիլիին և այլ քաղբանտարկյալների», — ասված է զեկույցում։