Սողանք Մաղարոսկարի գյուղի մոտ. կան սահմանափակումներ

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ ներպետական նշանակության Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրի հատվածում (Մաղարոսկարի գյուղի տարածքում) հորդառատ անձրևի հետևանքով սողանք է տեղի ունեցել:

Նշված պատճառով այդ հատվածում, մինչև համապատասխան միջոցառումների ձեռնարկումը, ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: