Բեռնատարի խցիկի վրա երկաթբետոնե կոնստրուկցիայի ընկնելու հետևանքով վարորդը մահացել է

Թբիլիսիում դժբախտ պատահարից բեռնատարի վարորդ է մահացել։ Տրանսպորտային միջոցներ տեղափոխող բեռնատար մեքենայի վրա ընկել է իր իսկ երկաթբետոնե կոնստրուկցիան:

Վարորդի մահը հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ-ի փոխանցած հաղորդագրության համաձայն` դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։