Լուսանկարը՝ NAEC-ի
Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ, այսօրվանից՝ հունիսի 22-ից հնարավոր է տպել առաջիկա քննությունների քննաթերթիկները: Միասնական ազգային քննությունները երկրում կմեկնարկեն հուլիսի 2-ից:
Քննաթերթիկում նշված են քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ժամը, քննության համար գրանցման մեկնարկի ժամը և անհրաժեշտ պարզաբանումներ:
Քննաթերթիկը տպելու համար պետք է այցելել online.naec.ge կայքէջ, հավաքել անձնական համարը և կենտրոնի ուղարկած կոդն ու մուտք գործել անձնական էջ, որտեղ կա համապատասխան կոճակ քննաթերթիկը տպելու համար:
Կարդացեք նաև`