Հունիսի 26-ին տարեկան հաշվետվությամբ հանդես կգա Իրակլի Կոբախիձեն

Հունիսի 26-ին խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես կգա «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, այսօր նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա նշել է, որ ընթացիկ շաբաթը խորհրդարանի գարնանային նստաշրջանի վերջին լիագումար շաբաթն է, և նիստերը կանցկացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։

Օրենսդիրները հունիսի 23-ին կլսեն Հանրային պաշտպանի (օմբուդսմենի), հունիսի 24-ին` գլխավոր դատախազի, իսկ հունիսի 25-ին՝ գլխավոր աուդիտորի հաշվետվությունը։ Ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին, լիագումար նիստում կառավարության տարեկան հաշվետվությունը կներկայացնի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։