Ազգային վիճակագրական գործակալության հրապարակած վերջին ընդհանուր մարդահամարի համաձայն՝ Վրաստանի բնակչությունը 10 տարվա ընթացքում աճել է 5.8%-ով։ Աճը կազմում է 215 հազար 777 մարդ։
Ընդհանուր մարդահամարն անցկացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ։ Վերջին երկու մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմել է.
- 2024 — 3 միլիոն 929 հազար 581;
- 2014 — 3 միլիոն 713 հազար 804։
Բնակչության 62.5%-ը (2,455,444) ապրում է քաղաքներում, իսկ 37.5%-ը (1,474,137)՝ գյուղերում։
Վերջին 10 տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակիչների թիվն ամենաշատն է աճել՝ 201%-ով. 2024 թվականի տվյալներով մայրաքաղաքում ապրում է 1 միլիոն 331 հազար 485 մարդ։ Աճը կազմում է 222 հազար 768 մարդ։
Վրաստանում վերջին մարդահամարը անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 31-ը։