Վթար Թբիլիսի-Մառնեուլի ավտոճանապարհին

Թբիլիսի-Մառնեուլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ է տուժել։

Տեղեկությունը տարածել է տեղական «Marneuli News Ge» լրատվամիջոցը, ըստ որի` վթարը տեղի է ունեցել այսօր՝ Մարաբդայի հատվածում։

«Մթավարի»-ի փոխանցմամբ՝ տուժել է ավտոմեքենաներից մեկի վարորդը. նրան տեղափոխել են կլինիկա։ Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։