Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունը, որի համաձայն՝ ժամանցային և սպորտային ալիքներին թույլատրվելու է օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։
Օրենքի փոփոխությունը չի տարածվում այն հեռարձակողների (հեռուստաալիքների) վրա, որոնք լուսաբանում են նորություններ և հասարակական-քաղաքական թեմատիկա։
Ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի օտարերկրյա ֆինանսավորում կարող են ստանալ այն հեռուստաալիքները, որոնք հեռարձակում են սպորտային, ճանաչողական, կրթական և ժամանցային թեմատիկա։
Oրենքով նաև սահմանվում է, որ արգելված ֆինանսավորում ստանալու դեպքում Հաղորդակցությունները կարգավորող ազգային հանձնաժողովն իրավասու է լինելու՝ «Հեռարձակման մասին» օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու հետ մեկտեղ, հեռարձակողին պարտավորեցնել ստացված ֆինանսավորումը փոխանցել պետական բյուջե։