Զեղչված ապրանքների կայքը սկսել է գործել

Զեղչված ապրանքների կայքը՝ ekalata.gov.ge-ն, սկսել է գործել։ Էլեկտրոնային զամբյուղը սպառողներին մեկ միասնական տարածքում կծանոթացնի առևտրային տարբեր ցանցերում բազային (հիմնական) ապրանքների համար առկա լավագույն առաջարկներին ու գներին։

Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությունը ընտանեկան զամբյուղի ծրագրի մոնիտորինգի միասնական տեղեկատվական հարթակը ներկայացրել է հունիսի 24-ին։

Ծրագրի նպատակն է Վրաստանի քաղաքացիների համար ստեղծել միասնական թվային տարածք, որպեսզի նրանց հեշտությամբ հասանելի դառնա տեղեկատվությունը առաջնային սպառման զեղչված ապրանքների վերաբերյալ։

www.ekalata.gov.ge կայքում կտեղադրվեն ընտանեկան զամբյուղում ներառված 13 բազային պարենային ապրանքների լավագույն գները՝ ներկայացված 12 խոշորագույն առևտրային ցանցերում։ Սպառողները հնարավորություն կունենան համեմատելու ապրանքների արժեքները և տեղեկատվություն ստանալու լավագույն առաջարկների մասին։ Քաղաքացիները կկարողանան նաև ըստ կատեգորիաների փնտրել, թե որտեղ կարող են ձեռք բերել իրենց նախընտրած ապրանքը լավագույն պայմաններով և ստեղծել սեփական զամբյուղը, որտեղ կարտացոլվի գների ընդհանուր ցուցանիշը։

Կառավարությունը ծրագրի իրականացումը հանձնարարել էր Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությանը, և վեբ-հարթակի ստեղծման համար հատկացվել էր 53 հազար լարի։