Ամենաբարձր և ամենացածր վարձատրվող ոլորտները Վրաստանում

Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.9%-ով (193.7 լարիով) և կազմել 2363.8 լարի։

Նույն վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը եղել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 5953 լարի։

Որո՞նք են ամենացածր և ամենաբարձր վարձատրվող գործունեության տեսակները Վրաստանում։

Գործունեության այն 5 ոլորտները, որտեղ 2026 թվականի 1-ին եռամսյակում միջին ամսական աշխատավարձը ամենաբարձրն է եղել,

 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն – 5953 լարի,

 Տեղեկատվություն և կապ (ՏՀՏ) – 4291 լարի,

 Հանքագործական արդյունաբերություն և բաց հանքերի շահագործում – 3230 լարի,

 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն – 3186 լարի,

 Շինարարություն – 3164 լարի։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է կրթության ոլորտում։

Գործունեության այն 5 ոլորտները, որտեղ 2026 թվականի 1-ին եռամսյակում ամենացածր վարձատրությունն է եղել.

 Վարչարարական և օժանդակ գործունեություն – 1776 լարի,

 Կացության և հանրային սննդի կազմակերպում (հյուրանոցային և ռեստորանային բիզնես) – 1751 լարի,

 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և մաքրման գործունեություն – 1621 լարի,

 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն – 1509 լարի,

 Կրթություն – 1423 լարի։