Իրակլի Կոբախիձեն հանդիպել է տնտեսագետ Ջեֆրի Սաքսին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում հանդիպել է ամերիկացի տնտեսագետ, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին, որը հայտնի է իր հակաարևմտյան դիրքորոշումներով։

Նա հայտնի է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպական քաղաքականության կոշտ քննադատ` հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։

Նրա հռետորաբանությունն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառների վերաբերյալ համընկնում է Կրեմլի հռետորաբանությանը, այդ իսկ պատճառով ինքն էլ է կոշտ քննադատության թիրախ։

Կառավարամետ լրատվամիջոցները հաճախ լուսաբանում են նրա հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնց համաձայն` նա մեղադրում է ԱՄՆ կառավարություններին այլ պետությունների ինքնիշխանությունը բազմիցս խախտելու և միտումնավոր պատերազմներ սկսելու համար։