Էլենե Խոշտարիան տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա

«Փոփոխությունների համար կոալիցիա»-ի առաջնորդներից մեկը՝ դատապարտյալ Էլենե Խոշտարիան, գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է «Վիվամեդ»-ի տնօրեն Զուրաբ Չխաիձեն:

Խոշտարիան լրացուցիչ հետազոտություններ կանցնի բժիշկներ Մակա Իոսելիանիի և Անի Քավթարաձեի հսկողության ներքո, որից հետո կսկսվի նրա բուժումը:

Նշենք, որ Խոշտարիային կլինիկա տեղափոխելու որոշումը Հատուկ քրեակատարողական ծառայությունը կայացրել է երկու օր առաջ՝ ընդդիմադիր քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացումից հետո:

Համապատասխան հայտարարությունը լրատվամիջոցներին արել է Հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրեն Գիորգի Պատարիձեն՝ Էլենե Խոշտարիայի բժիշկների՝ Մակա Իոսելիանիի և Անի Քավթարաձեի հետ հանդիպումից հետո: