SJGC գազի մատակարարման ընկերությունը տեղեկացրել է հաճախորդներին գազատարի վերանորոգման պատճառով հուլիսի 6-ի ժամը 6:00-ից մինչև հուլիսի 9-ի ժամը 9.00-ն գազի անջատման մասին։
«Վրացական գազափոխադրման ընկերություն» ՍՊԸ-ն SJGC-ին տեղեկացրել է գազի անջատման մասին։ Սա պայմանավորված է «Կարմիր կամուրջ — Ծալկա — Ախալքալաք» գազատարի 24.4 կմ և 45.1 կմ հատվածներում վերակառուցմամբ, որի ընթացքում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։
Գազամատակարարումը կդադարեցվի հուլիսի 6-ի ժամը 6:00-ից մինչև հուլիսի 9-ի ժամը 9:00-ն։ Հաճախորդներին գազամատակարարման վերսկսումը կարող է փոքր-ինչ հետաձգվել մինչև խողովակաշարի լիցքավորումը։