Թինաթին Բերձենիշվիլին կրկին ընտրվել է Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն

Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվել է Թինաթին Բերձենիշվիլին։

Հոգաբարձուների խորհրդի նիստում Թինաթին Բերձենիշվիլիին կողմ է քվեարկել 8 անդամ, իսկ 2-ը դեմ են եղել։

Նշենք՝ Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնի համար դիմում էր ներկայացրել միայն մեկ թեկնածու՝ Թինաթին Բերձենիշվիլին։

Հիշեցնենք, որ օրենսդրական նորմի համաձայն՝ Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենին պաշտոնում նշանակում է Հոգաբարձուների խորհուրդը բաց մրցույթի կարգով, 6 տարի ժամկետով։ Թինաթին Բերձենիշվիլին այդ պաշտոնում ընտրվել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ 6 տարի ժամկետով, հետևաբար նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի սեպտեմբերի 25-ին։