Օգտատերերի համար նոր գործառույթ է գործարկվել www.ekalata.gov.ge տեղեկատվական պորտալում։ 13 հիմնական սննդամթերքի հետ մեկտեղ, կայքում արդեն հասանելի են նաև առաջին անհրաժեշտության 10 հիմնական ոչ սննդային ապրանքների գները. տեղեկությունը տարածել է Մրցակցության ազգային գործակալությունը։
Ոչ սննդային ապրանքների կատեգորիան ներառում է անձնական հիգիենայի և տնտեսական նշանակության 10 ապրանք, դրանց թվում՝ ատամի մածուկ, ձեռքի հեղուկ և պինդ օճառ, շամպուն, աման լվանալու հեղուկ, սեղանի անձեռոցիկ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։
Գործակալությունը գրել է, որ օգոստոսի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ 13 հիմնական սննդամթերքի ամենացածր ընդհանուր արժեքը կազմում է 37․65 լարի, իսկ առաջին անհրաժեշտության 10 հիմնական ոչ սննդային ապրանքների ամենացածր ընդհանուր արժեքը՝ 38․16 լարի։
Այս պահին www.ekalata.gov.ge-ում ներկայացված է 13 խոշորագույն առևտրային ցանցերի 477 լավագույն առաջարկ։
Տեղեկատվական պորտալը գործարկվել է ընթացիկ տարվա հունիսի վերջին։ Կառավարության հաղորդմամբ՝ անցած ժամանակահատվածում հիմնական սննդամթերքի ամենացածր ընդհանուր արժեքը նվազել է 15%-ով, իսկ կայքից օգտվել են հազարավոր սպառողներ։
Կայքում լուրերը պարբերաբար թարմացվում են առևտրային ցանցերի տրամադրած տվյալների հիման վրա։