Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 17

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության փոխանցմամբ, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ընդունել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է:

ՀՀ Աժ նախագահը Վրաստան պաշտոնական այցի ավարտին եղել է Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, հանդիպել վիրահայերի հետ:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին:

Գերմանական Südwestrundfunk (SWR) տարածաշրջանային հանրային հեռարձակողի կողմից անցկացված լրագրողական հետաքննության համաձայն՝ հայտնի է դարձել, որ Գերմանիան հետ է կանչել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) զինծառայողին։

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ 2023 թվականին կրթության և գիտության վրա կծախսվի 2,5 մլրդ լարի։

Օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով Վրաստանում ճանապարհային երևեկության կանոնները խախտող և առանց տուգանքը վճարելու Վրաստանը լքող այլ երկրի քաղաքացու կրկին Վրաստան մուտք գործելու իրավունքը, հնարավոր է` սահմանափակվի։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցության անդամ Նոնա Մամուլաշվիլիի պատգամավորական լիազորությունը դադարեցվել է: 

Վրաստանը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում, թեև կան հատուկ հանգստավայրեր, որոնք հատկապես գրավիչ են դարձել վերջին տարիներին. դրա պատճառը մի կողմից առողջ ապրելակերպի խթանումն է, մյուս կողմից՝ ենթակառուցվածքային կամ տարածաշրջանային զարգացումը:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը մտքեր են փոխանակել հայ-վրացական համագործակցության շուրջ՝ դրական  գնահատելով երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները։

Եվ վերջում՝ նոյեմբերի 18-ին Վրաստանում տաք եղանակի ֆոնին սպասվում է անձրևային եղանակ: