«Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար Վախո Սանաիան, որ 14 օրով բանտարկվել էր ֆեյսբուքյան գրառման համար, դուրս է եկել Մցխեթայի ժամանակավոր կալանավայրից։ Նրան դիմավորել են իր ընտանիքը, գործընկերները և հարազատները։
«Ոչ մի բանտարկություն, ոչ մի տուգանք, ոչ մի ասպատակություն մեզ վրա այն ազդեցությունը չի ունենա, ինչն այս երկրի փաստացի կառավարիչը կարող էր նախատեսել։ Անկախ նրանից, թե քանի անգամ մեզ կբանտարկեն, որքան տուգանք կնշանակեն, մեր պայքարը շարունակվելու է», — ազատ արձակվելուց հետո ասել է Վախո Սանաիան։
Հուլիսի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում դատավոր Զվիադ Ցեկվավան լրագրող Սանաիային դատապարտեց 14-օրյա ազատազրկման։