Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Շինդիսիի հերոսների հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։
«Շինդիսիի ճակատամարտի տարելիցի առթիվ Ֆրանսիայի դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցում 2008 թվականի օգոստոսի 11-ի մարտում հերոսաբար զոհված վրացի զինվորների հիշատակին։ Նրանց արիությունն ու անձնազոհությունը շարունակում են մնալ ռուսական օկուպացիոն ուժերի դեմ վրաց ժողովրդի նվիրվածության խորհրդանիշն անկախությանը։
Ֆրանսիան հարգում է նրանց հիշատակը և վերահաստատում իր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», — գրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ը Շինդիսիի հերոսների հիշատակի օրն է։