Միջազգային շուկայում նավթի թանկացման ֆոնին Վրաստանում վառելիքի գինը կրկին աճում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բենզինի և դիզելի գինն աճել է ևս 4-15 թեթրիով։
Հունիսի սկզբից Վրաստանում գործող ավտոլցակայաններում վառելիքն էժանացել էր մինչև հուլիսի սկիզբը, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմամբ և, համապատասխանաբար, միջազգային շուկայում նավթի գնի կայունացմամբ։ Սակայն վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում իրավիճակի էսկալացիայի ֆոնին միջազգային բորսաներում նավթը կրկին թանկանում է, և երկրի բրենդային ավտոլցակայանները հուլիսի սկզբից սկսել են գնային փոփոխությունները աճի ուղղությամբ։ Հուլիսի վերջի դրությամբ վառելիքի գինը բարձրացել էր մինչև շուրջ 20 թեթրի։
Վառելիքի գնացուցակն ըստ ավտոլցակայանների ցանցերի․
Gulf
Gulf-ի ցանցում օգոստոսի 3-ից հետո վառելիքի գինը փոխվել է օգոստոսի 11-ին և աճել 6 թեթրիով։ Ընդհանուր առմամբ, օգոստոսի առաջին 10 օրվա ընթացքում այս բրենդի լցակայաններում գինն աճել է 6-16 թեթրիով։
Այսօր Gulf-ի լցակայաններում վառելիքի գներն են.
• G-Force Super — 4.27 լարի
• G-Force Premium — 3.83 լարի (աճը՝ 6 թեթրի)
• G-Force Euro Regular — 3.65 լարի (աճը՝ 6 թեթրի)
• Euro Regular — 3.65 լարի (աճը՝ 6 թեթրի)
• G-Force Euro Diesel — 4.33 լարի (աճը՝ 6 թեթրի)
• Euro Diesel — 4.23 լարի (աճը՝ 6 թեթրի)
Wissol
Wissol-ի ավտոլցակայանների ցանցում վառելիքի գինը օգոստոսի 5-ից հետո ևս մեկ անգամ փոխվել է օգոստոսի 7-ին, և դիզելի գինն աճել է 5 թեթրիով։ Ընդհանուր առմամբ, օգոստոսի առաջին 10 օրվա ընթացքում այս բրենդի լցակայաններում դիզելը թանկացել է 15 թեթրիով։ Այսօր լցակայաններում վառելիքը կարելի է ձեռք բերել հետևյալ գներով.
• Eko Super — 4.23 լարի
• Eko Premium — 3.82 լարի
• Eko Diesel — 4.25 լարի (աճը՝ 5 թեթրի)
• Euro Diesel — 4.24 լարի (աճը՝ 5 թեթրի)
• Euro Regular — 3.68 լարի
• Diesel Energy — 4.19 լարի (աճը՝ 5 թեթրի)
Connect
Connect-ի ցանցում բենզինի գինը օգոստոսի 3-ին ավելացել է 5-10 թեթրիով։ Դրանից հետո այս ցանցում գինը չի փոխվել։ Այսօր այս ցանցում բենզինի ու դիզելի գներն են.
• Super — 3.85 լարի (աճը՝ 5 թեթրի)
• Premium — 3.70 լարի (աճը՝ 5 թեթրի)
• Regular — 3.55 լարի (աճը՝ 5 թեթրի)
• Euro Diesel — 4.05 լարի (աճը՝ 10 թեթրի)
• Diesel — 3.85 լարի (աճը՝ 10 թեթրի)
Socar
Socar-ի ավտոլցակայանների ցանցում հուլիսի 24-ից հետո գները փոխվել են օգոստոսի 8-ին, և վառելիքը թանկացել է 4-15 թեթրիով։
• Nano Super — 4.24 լարի (աճը՝ 12 թեթրի)
• Nano Premium — 3.77 լարի (աճը՝ 4 թեթրի)
• Nano Euro Regular — 3.63 լարի (աճը՝ 4 թեթրի)
• Euro 5 Diesel — 4.10 լարի (աճը՝ 15 թեթրի)
• Nano Euro 5 Diesel — 4.19 լարի (աճը՝ 14 թեթրի)
Rompetrol
• Efix Super — 4.27 լարի
• Efix Euro Premium — 3.78 լարի
• Euro Regular — 3.63 լարի
• Efix Euro Diesel — 4.24 լարի
• Euro Diesel — 4.14 լարի
Lukoil
• Super Ecto — 4.24 լարի
• Premium Avangard — 3.81 լարի
• Euro Regular — 3.66 լարի
• Euro Diesel — 4.22 լարի։