Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է 2026 թվականի դիմորդների տեղեկագրի թարմացված վերջնական տարբերակը։
Բարձրագույն կրթության բարեփոխումների և հավատարմագրման շրջանակներում իրականացված փոփոխությունների արդյունքում մի շարք համալսարանների կրթական ծրագրերի ցանկում և անվանումներում փոփոխություններ են կատարվել։
2026-2027 ուսումնական տարվանից ագրարային և ինժեներական մի շարք բակալավրիատի ծրագրեր Վրաստանի տեխնիկական համալսարանի փոխարեն կիրականացնի Սոխումիի պետական համալսարանը։
Այդ ծրագրերն են․
Ագրոինժեներիա (0120120)
Սննդի տեխնոլոգիա (0120123)
Բնապահպանական ինժեներիա (0120121)
Ագրարային տեխնոլոգիաներ (0120125)
Անտառային գործ (0120119)
Անասնաբուծություն (0120127)
Հողային և ջրային ռեսուրսների ինժեներիա (0120122)
Ագրոնոմիա (0120126)
Սննդի գիտություն և տեխնոլոգիա (0120124)
Խաղողագործություն և էնոլոգիա (0120118)
Անասնաբուժություն (0120130)։
Սոխումիի պետական համալսարանում այս տարի ավելացել է նաև «Ծրագրային ապահովման ինժեներիա — անօդաչու թռչող սարքերի (դրոնների) տեխնոլոգիաներ և ագրոհամակարգեր» բակալավրիատի նոր ծրագիրը։
Փոփոխությունն ազդել է նաև աբխազական բանասիրության բակալավրիատի ծրագրի անվանման վրա․ վերջինս համապատասխանեցվել է հավատարմագրմամբ սահմանված անվանմանը և դարձել «Վրացերեն ու աբխազերեն և գրականություն»։
Փոփոխություններ են տեղի ունեցել նաև այլ համալսարաններում, որտեղ ավելացվել են զբոսաշրջության բակալավրիատի ծրագրեր․
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ Ախալցիխեի (0140117) և Ախալքալաքի (0140118) մասնաճյուղերում․
Շոթա Մեսխիայի անվան պետական համալսարանում՝ Զուգդիդիում (0970111)։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հորդորել է դիմորդներին կրթական ծրագրեր ընտրելիս առաջնորդվել տեղեկագրի վերջին տարբերակում արտացոլված պաշտոնական տեղեկատվությամբ և հաշվի առնել նշված թարմացումները։