Իոսեբ Ալիբեգաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սամցխե-Ջավախեթիի պետական լիազոր (նահանգապետ) է նշանակել Իոսեբ Ալիբեգաշվիլիին։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կառավարության ղեկավարը նորանշանակ լիազորին հանդիպել է փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեի հետ միասին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում պլանավորված և ընթացիկ ծրագրերը։

Իրակլի Կոբախիձեն Իոսեբ Ալիբեգաշվիլիին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ։

Իոսեբ Ալիբեգաշվիլին մինչ օրս զբաղեցնում էր Քվեմո Քարթլիում պետական լիազորի տեղակալի պաշտոնը», — նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի նախկին պետական լիազոր Զաալ Գելաշվիլին 57 տարեկան հասակում անցյալ շաբաթ մահացել է։