Միասնական ազգային քննություններից հետո այս տարի 118 հազար 907 աշխատանքներից բողոքարկվել է 3095-ը, որը կազմում է դիմորդների աշխատանքների ընդհանուր թվի ընդամենը 2.60%-ը:
Այս տարի քննվողների ամենամեծ թիվը բողոքարկել է վրաց լեզվի և գրականության քննության արդյունքները:
Բողոքարկված աշխատանքների քանակն ըստ քննական առարկաների.
Վրաց լեզու և գրականություն — 1136;
Ընդհանուր ունակություններ (հայերեն) — 23;
Ընդհանուր ունակություններ (ադրբեջաներեն) — 6;
Անգլերեն — 515;
Ռուսերեն — 7;
Գերմաներեն — 1;
Ֆրանսերեն — 0;
Օսեթերեն — 0;
Մաթեմատիկա — 488;
Պատմություն — 340;
Աշխարհագրություն — 38;
Կենսաբանություն — 264;
Քիմիա — 68;
Ֆիզիկա — 37;
Գրականություն — 31;
Արվեստ — 7;
Քաղաքացիական գիտություն — 134:
Գնահատականը փոխվել է 928 աշխատանքի դեպքում, որը կազմում է ընդհանուր թվի 0.78 տոկոսը: 921 աշխատանքներին ավելացվել են միավորներ, իսկ 7 աշխատանքների դեպքում հանվել են միավորներ:
Բողոքարկման արդյունքում փոխված կամ հայցադիմում ներկայացնելուց հրաժարված դիմորդներին վերադարձվելու է բողոքարկման համար վճարված գումարը: