Թբիլիսիում կայանման տուգանքներից բյուջեի եկամուտներն աճել են

7 ամսում Թբիլիսիում կայանման տուգանքներից բյուջե մուտքագրված գումարը տարեկան կտրվածքով աճել է 80%-ով և կազմել 13.6 մլն լարի։ Ավելի կոնկրետ, Վրաստանի համախմբված բյուջեի եկամուտների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կայանման տուգանքներից բյուջե է մուտքագրվել 13 մլն 637 հազար 784 լարի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 7 մլն 588 հազար 944 լարի։

Ինչ վերաբերում է 2025 թվականի ամբողջական ցուցանիշին, անցյալ տարի նշված խախտման համար բյուջե է մուտքագրվել 17 մլն 527 հազար 91 լարի տուգանք։

Նշենք․ 2022 թվականի աշնանից կայանման կանոնների խախտման համար տուգանքներն ավելացել են՝ 10 լարիի փոխարեն դառնալով 50 լարի։

Ըստ վիճակագրության՝ ավելացել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բյուջե մուտքագրված գումարի չափը։

Ավելի կոնկրետ, Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա 7 ամսում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար դուրս գրված տուգանքներից գանձապետարան է մուտքագրվել 163 մլն 896 հազար 900 լարի, իսկ 2025 թվականի համանման ժամանակահատվածում հավաքագրվել էր 126 մլն 442 հազար 720 լարի։