Թբիլիսիում վարձակալած բնակարանում երկու մարդու դի են հայտնաբերել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկը Ֆրանսիայի, մյուսը՝ Ռուսաստանի քաղաքացի է։
Դիերը տեղափոխվել են փորձաքննության։ Նրանց վրա վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել։
«Ինտերպրեսնյուս»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության հասցնել։