Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։
«Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 83 օտարերկրյա քաղաքացու»- հայտնել են նախարարությունից։
Ըստ հաղորդագրության` արտաքսվել են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եթովպիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հնդկաստանի, Բուրունդիի, Պակիստանի, Քենիայի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Հորդանանի, Նիգերիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Չինաստանի և այլ պետությունների քաղաքացիներ։