Վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է նախագահ Թրամփի անունից կազմակերպված ընթրիքին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Ըստ Բոճորիշվիլիի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվում են բարձր մակարդակի բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասնակցում է Վրաստանի պատվիրակությունը։
«Վարչապետը մասնակցել է նախագահ Թրամփի անունից կազմակերպված ընթրիքին, ընդունելությանը, որին հրավիրված էր Վրաստանի պատվիրակությունը։ Վրաստանի պատվիրակությունը մասնակցում է տարբեր միջոցառումների, այդ թվում՝ այնպիսի միջոցառումների, որոնք նվիրված են մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կանցկացվեն բազմաթիվ հանդիպումներ՝ և՛ ՄԱԿ-ի, և՛ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ»,- ասել է Բոճորիշվիլին։