Վրաստանում թռչնի գրիպի հաստատված դեպք չի արձանագրվել․ հայտնել է Սննդամթերքի ազգային գործակալությունը։
Գործակալության պարզաբանմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում իրենք այս փուլում որևէ տեսակի վարակի տարածման վերաբերյալ ծանուցում չեն ստացել և ինտենսիվ ռեժիմով շարունակում են հաղորդակցությունն ու մոնիտորինգը թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Հատկանշական է, որ գործող օրենսդրության համաձայն՝ բիզնես օպերատորը պարտավոր է վարակիչ հիվանդության կասկածի կամ հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնել գործակալությանը, որպեսզի վերջինս բիզնես օպերատորի հետ միասին իրականացնի օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ։ Այս փուլում գործակալությունը որևէ տեսակի վարակի տարածման մասին ծանուցում չի ստացել։
«Սննդամթերքի ազգային գործակալությունը ինտենսիվ ռեժիմով շարունակում է հաղորդակցությունն ու մոնիտորինգը թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։