Իլիայի պետական համալսարանը, որին տարվա սկզբին հայտարարված «բարեփոխման» արդյունքում սահմանափակվել էր կրթական ծրագրերի մեծամասնության իրականացման իրավունքը, անընդմեջ վեցերորդ անգամ ճանաչվել է ամենաբարձր վարկանիշն ունեցող վրացական համալսարանը.
«Times Higher Education-ի (THE) 2027 թվականի համաշխարհային համալսարանների վարկանիշում Իլիայի պետական համալսարանը Վրաստանի բուհերի շարքում կրկին առաջին տեղում է։
Այս տարվա վարկանիշն էլ ավելի մասշտաբային է․ THE World University Rankings 2027-ը միավորում է 118 երկրի և տարածքի 2,297 համալսարան։
2027 թվականի արդյունքներում հատկապես ուշագրավ է Իլիաունիի հետազոտական ցուցանիշների բարելավումը։
Համալսարանի հետազոտության որակի ցուցանիշը 47.6-ից հասել է 53.6-ի, ինչը նախորդ տարվա համեմատ 6 միավորի աճ է։ Վերջին տարիների դինամիկան նույնպես ակնհայտ առաջընթաց է արձանագրում․ 2022 թվականին այս տվյալը 34.6 էր, իսկ 2027-ին հասել է 53.6-ի։
Հետազոտության որակի ցուցանիշով Իլիայի պետական համալսարանը տեղ է զբաղեցնում համաշխարհային այնպիսի բուհերի կողքին, ինչպիսիք են․
- Կյուշուի համալսարան՝ 55,2 (Ճապոնիա), համաշխարհային վարկանիշ՝ 301-325
- Օսակայի համալսարան՝ 54,5 (Ճապոնիա), համաշխարհային վարկանիշ՝ 147
- Գրացի տեխնոլոգիական համալսարան՝ 53,8 (Ավստրիա), համաշխարհային վարկանիշ՝ 401-450
- Օքսֆորդ Բրուքսի համալսարան՝ 53,6 (Մեծ Բրիտանիա), համաշխարհային վարկանիշ՝ 701-800
- Վիլնյուսի համալսարան՝ 53,4 (Լիտվա), համաշխարհային վարկանիշ՝ 801-1000
Բարելավվել է նաև հետազոտական միջավայրի (Research Environment) ցուցանիշը՝ 9.7-ից հասնելով 11.1-ի։ 2022 թվականի համեմատ աճն այս ուղղությամբ նույնպես ակնառու է․ ցուցանիշը 8.0-ից բարձրացել է 11.1-ի։
THE-ի վարկանիշի մեթոդաբանությունում հետազոտությանը հատուկ նշանակություն է տրվում․ Research Environment-ի և Research Quality-ի համատեղ մասնաբաժինը ընդհանուր գնահատականի 59%-ն է կազմում։
Վերջին տարիներին Իլիայի պետական համալսարանը հետևողականորեն մեծացնում է հետազոտական կարողությունները, միջազգային համագործակցությունն ու ակադեմիական կապերը։ Ընդլայնվում է գործընկերությունը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար համալսարանների հետ, զարգանում են համատեղ հետազոտական նախագծերն ու միջազգային ակադեմիական ծրագրերը», — գրվում է Իլիայի պետական համալսարանը տարածած հայտարարության մեջ։