Հոկտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը հասել է 5.9%-ի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 5.9%, ինչը 0.3%-ով ավելի է սեպտեմբերի ցուցանիշից։

Գնաճի աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է տրանսպորտի ոլորտում վառելիքի թանկացումը, որտեղ գներն տարեկան կտրվածքով աճել են 21.9%-ով։

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ. Այս խմբում գներն աճել են 3.1%-ով, ինչը տարեկան գնաճի վրա ազդել է 1.07 տոկոսային կետով։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում․ ձկնեղեն (20.2%), միս և մսամթերք (7.6%), բուսական յուղ և ճարպ (7%), սուրճ, թեյ և կակաո (5.7%), բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր (4.1%), հաց և հացամթերք (4%), կաթ, պանիր և ձու (0.6%)։ Միևնույն ժամանակ, գները նվազել են հետևյալ ենթախմբերում․ միրգ և խաղող (-4.5%), շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիք (-3.3%), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (-1.2%)։

Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ. Այս խմբում գներն աճել են 10.1%-ով, ինչն ընդհանուր ցուցանիշի վրա ազդել է 0.98 տոկոսային կետով։ Գներն հիմնականում աճել են հետևյալ ենթախմբերում․ բնակարանի փաստացի վարձավճար (12.8%), բնակարանի ընթացիկ սպասարկում և նորոգում (11.9%), էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ (10.6%)։

Առողջապահություն. Նշված ժամանակահատվածում այս խմբում գներն աճել են 8.4%-ով, ինչն ընդհանուր գնաճի վրա ազդել է 0.69 տոկոսային կետով։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում․ ամբուլատոր բժշկական ծառայություններ (11.7%), բժշկական ապրանքներ, ապարատուրա և սարքավորումներ (9.4%)։

Կրթություն. Այս խմբում գները նվազել են 12%-ով․ համապատասխանաբար, խմբի ավանդը տարեկան ցուցանիշում կազմել է -0.53 տոկոսային կետ։ Գները նվազել են բարձրագույն կրթության ոլորտում (-32.9%)։ Միևնույն ժամանակ, գներն աճել են հետևյալ ենթախմբերում․ նախադպրոցական և տարրական կրթություն (8.8%), միջնակարգ կրթություն (6.6%), ըստ մակարդակի չսահմանված կրթություն (5.5%)։