Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը կասեցված է. Եվրահանձնաժողով

Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է, ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից 2026 թվականի ընդլայնման փաթեթի վերաբերյալ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ «Եվրահանձնաժողովի գնահատականը, որ Վրաստանը միայն անվանապես թեկնածու երկիր է, մնում է ուժի մեջ»։

«Վրաստանը շարունակում է չկատարել հանձնաժողովի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունում նշված ինը քայլերը, քանի որ իշխող կուսակցությունը շարունակում է խաթարել ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքները և քաղաքացիական տարածքը և նպաստել պետության հետագա զավթմանը», — ասվում է հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության համաձայն՝ «եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն իրենց ուղղությունը և չվերադառնան ԵՄ անդամակցության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների իրականացմանը, Վրաստանը այլևս չի կարողանա օգտվել թեկնածուի կարգավիճակի և նախաանդամակցության գործընթացի առավելություններից»։