Վրաստանի խորհրդարանի գրասենյակը կգնի ChatGPT Business-ի մեկ տարվա լիցենզիա

Վրաստանի խորհրդարանի գրասենյակը նախատեսում է ChatGPT Business-ի՝ արհեստական ​​բանականության թվային հարթակի, մեկ տարվա լիցենզիա գնել 7 աշխատակցի համար՝ 10 հազար 500 լարիով։

Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի վրաստանյան գրասենյակը:

Տեղեկության համաձայն` հոկտեմբերի 21-ին խորհրդարանի գրասենյակի ղեկավար Կախա Օքրոջանաշվիլին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է, որ գրասենյակը ցանկանում է ChatGPT-ի բիզնես փաթեթի համար մեկ տարվա ծառայություն գնել և, ինչպես նշված է հրամանագրում, «իրականացնել պետական ​​գնում` պարզեցված առցանց բաժանորդագրության միջոցով»։