Ռուսթավիում տան կառուցման ժամանակ պատշգամբի մի հատվածը փլուզվել է և ընկել երիտասարդ տղամարդու վրա։
Տեղեկությունը տարածում է տեղական «Ինֆո Ռուսթավի» պարբերականը և գրում, որ տուժած տղամարդուն շտապօգնությունը տեղափոխել է «Ռուսթավի» կլինիկա։
Ինչպես պարբերականին հայտնել են բուժհաստատությունից, պացիենտի մոտ արձանագրվել է ողնաշարի վնասվածք, և ընտանիքի անդամների ցանկությամբ նրան տեղափոխել են Թբիլիսիի կլինիկաներից մեկը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։