Թբիլիսիի Աֆրիկա բնակավայրում հրդեհի հետևանքով 1 զոհ կա

Այսօր` նոյեմբերի 26-ին Թբիլիսիի Աֆրիկա բնակավայրում, մասնավոր տանը հրդեհ էր բռնկվել։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, մեկ մարդ մահացել է։

Տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով հարևաններին, հաղորդում են, որ հրդեհից առաջ պայթյունի ձայն է լսվել։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Արտակարգ իրավիճակների ծառայությունից, հրդեհի պատճառը կպարզվի քննությամբ։

Այս պահին առկա տարբերակներից մեկի համաձայն՝ մասնավոր տանը փայտի վառարանի մոտ վառելիքի տարա է տեղադրվել, որն էլ, ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառ է դարձել։