Չխենկելիի նշանակումը ԿԳ նախարարի պաշտոնում ձեռքբերում է․Շարվաշիձե

«Սա մեծ կորուստ է Թբիլիսիի պետական համալսարանի համար, քանի որ Միխեիլ Չխենկելին շատ կարևոր մարդ է»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվլիլիի  անվան պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն՝ մեկնաբանելով համալսարանի պրոռեկտոր Միխեիլ Չխենկելիին Կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակելու փաստը:

Գիորգի Շարվաշիձեի խոսքերով նախկին պրոռեկտորը առաջ էր քաշում կրթության որակի բարձրացման, գիտության զարգացման, բովանդակային բարեփոխումներ իրականացնելու կարևորագույն հարցեր:

«Նա համալսարանի համար, իհարկե, կորուստ է, սակայն այս փուլում Վրաստանի համար միանշանակ ձեռքբերում է, քանի որ ոլորտում մարտահրավերները շատ են, այդ թվում են գիտության ու կրթության զարգացման հարցերը: Եթե չեմ սխալվում, պատմության մեջ առաջին անգամ 4 կետից բաղկացած պետական զարգացման ծրագրում կրթությանը տրվել է առաջնահերթ նշանակություն: Այս փուլում հարկավոր է ապահովել համակարգի  կայուն զարգացում ու կառավարում»,- Շարվաշիձեի խոսքերն է փոխանցում «interpressnews.ge»-ն:

Չխենկելին նախարարի պաշտոնում նշանակվել է անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում՝ փոխարինելով Ալեքսանդր Ջեջելավային։

Թողնել պատասխան