Հունիսի 8-ից կաշխատի նաև միջքաղաքային տրանսպորտը

Հունիսի 8-ից Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը: Վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանափակումների աստիճանական վերացման մասին և ասել, որ հունիսի 8-ից ռեստորաններում կվերականգնվի բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը:

«Այս քայլերն արվել են՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների շահերը, նրանց սոցիալական և տնտեսական հետաքրքրությունները: Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք, որ այս քայլերի համար անհրաժեշտ պայմանը վարակի տարածման այս տեմպը պահպանելն է, որն այսօր ունենք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանիչ դիմակ կրի հասարակական բոլոր վայրերում», — ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ից աշխատանքը կվերսկսկի ներքաղաքային տրանսպորտը: Մայիսի 29-ից կբացվի նաև մետրոն: