Վրաստանի բնակչության կեսը պատրաստ է պատվաստմանը. Վարակաբան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն միջգերատեսչական խորհրդի նիստից հետո անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցին:

Նա մեջբերել է նախօրեին հրապարակված հարցման արդյունքներն ու նշել, որ երկրի բնակչության կեսից ավելին՝ 50-60%-ը, պատրաստ է պատվաստվելուն:

Գամկղրելիձեն նշել է, որ վերջին ամիսների ընթացքում պատվաստանյութի նկատմամբ Վրաստանի բնակչության տրամադրվածությունը բացասական է դարձել: Սրանում Գամկղելիձեն մեղադրել է լրատվամիջոցներին՝ սխալ տեղեկություն տարածելու համար:

Ինչ վերաբերում է նորմալ կյանքին վերադառնալու ժամկետներին՝ Գամկղրելիձեն նշել է, որ տարի ու կես հետո միայն հնարավոր կլինի առանց սահմանափակումների առօրյային: