Վրաստանի ԿԳ նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը սահմանել է 2021 թվականի ազգային քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի առավելագույն բալերը և քննության տևողությունը:
Ինչպես ասվում է կենտրոնի կողմից տարածված հայտարարությունում` դիմորդը նվազագույն շեմը հաղթահարած կհամարվի, եթե օտար լեզվի և մաթեմատիկայի քննություններում ստանա սահմանված առավելագույն բալի 20 տոկոսից ավելին, ընդհանուր ունակությունների դեպքում՝ 30 տոկոսից ավելին, իսկ մնացած բոլոր առարկաներից՝ 25 տոկոսից ավելին:
Քննությունների առավելագույն բալը և տևողությունը աղյուսակում՝
| Առարկա/քննություն | Առավելագույն բալ | Քննության տևողություն |
| Վրաց լեզու և գրականություն | 70 | 3 ժամ 45 րոպե |
| Ընդհանուր ունակություններ | 80 | Բանավոր 1 ժամ 35 րոպե
Մաթեմատիկա 1 ժամ 35 րոպե |
| Օտար լեզուներ | 80 | 2 ժամ 30 րոպե |
| Գրականություն | 70 | 4 ժամ |
| Մաթեմատիկա | 51 | 3 ժամ |
| Պատմություն | 60 | 2 ժամ 40 րոպե |
| Աշխարհագրություն | 60 | 2 ժամ 40 րոպե |
| Կենսաբանություն | 70 | 2 ժամ 30 րոպե |
| Քիմիա | 63 | 3 ժամ |
| Ֆիզիկա | 63 | 3 ժամ |
| Ուսանողների դրամաշնորհային մրցույթ | 42 | 2 ժամ 35 րոպե |
| Արվեստ | 70 | 3 ժամ |
| Քաղաքացիական կրթություն | 60 | 3 ժամ 10 րոպե |
| Աբխազերեն | 70 | 3 ժամ 45 րոպե |
| Օսերեն | 70 | 3 ժամ 45 րոպե |