Այցելությունը Բորջոմիի կենտրոնական այգի անվճար կլինի մինչև տարեվերջ

Վրաստանի Բորջոմի հանգստավայրի կենտրոնական այգի մուտքն անվճար կլինի մինչև տարեվերջ: Վրաստանի ներքին տուրիզմը զարգացնելու ու խրախուսելու նպատակով ամառային սեզոնի բացմանն ընդառաջ հանգստավայրը նոր ենթակառուցվածքով կդիմավորի այցելուներին, տեղեկացնում է Բորջոմիի մունիցիպալիտետը:

Դեպի Բորջոմիի կենտրոնական այգի տանող կամուրջը վերակառուցվել է. վերջին տարիներին այն  վթարային վիճակում էր: Նախագիծն իրագործվել է կենտրոնական և մունիցիպալիտետի բյուջեներով:

Բորջոմին համարվում է Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկը: Տարեկան  տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այն: Այցելության համար լավագույն շրջան է համարվում հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը:

Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա, հայտնի է հանքային ջրերով ու աղբյուրներով: Տեղական հանքային ջուրն ունի մոտ 2 հազար տարվա պատմություն: