Լուգարի լաբորատորիայում հետազոտում են կորոնավիրուսի գենոմի շտամը

Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայում հետազոտվում է կորոնավիրուսի գենոմի շտամը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, ընդգծելով ՝ «այսպիսով էլ ավելի ակնհայտ դարձավ Լուգարի լաբորատորիայի կարևորությունն ու ոլորտում առաջնորդ լինելը»:

Առողջապահության նախարարը Լաբորատորիա է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ միասին:

Առողջապահության նախարարի խոսքով՝ Լուգարի լաբորատորիայի աշխատակիցներն ամենաակտիվ կերպով են ներգրավված կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Հանդիպել ենք լաբորատորիայի աշխատակիցներին, որոնք ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում, ինչպես այն հայտնաբերելու, այնպես էլ ախտորոշման տեսանկյունից»,- նշել է Տիկարաձեն:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամլո ծառայությունը: